Զորքերի ծառայության վարչության սպաները զորամիավորումներում անցկացրել են հրամանատարական հավաքներ

Armenpress 21:59, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները հունվարի 21-ից 23-ը զորամիավորումներում անցկացրել են դասակներ հրամանատարների հավաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքների շրջանակում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ, քննարկվել են զորամասերում առկա խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am