1000х90.jpg (78 KB)

Հրշեջները մարել են Իջևանում կաթսայատանը բռնկված հրդեհը

Armenpress 20:58, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 24-ին, ժամը 15:38-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի տներից մեկին հարակից կաթսայատանը (մոտ 8 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 16:20-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են կաթսայատան փայտե երեսպատումը՝ մոտ 30 քմ, 1 պլաստմասսե դուռ, լուսամուտ և գազի կաթսա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am