Սքոթլենդ-Յարդն սկսել Է դեմքերի ճանաչման տեխնոլոգիան կիրառել Լոնդոնում

Armenpress 17:20, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի ոստիկանությունը հունվարի 24-ին հայտարարել Է հանցավորության դեմ պայքարի նպատակով փողոցներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումն սկսելու մասին: Այդ մասին ասված Է Սքոթլենդ-Յարդի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան հիմնվելու Է հետախուզական տվյալների վրա, տեխնոլոգիան կիրառվելու Է Լոնդոնի որոշակի վայրերում: Դա կօգնի պայքարել ծանր հանցագործությունների դեմ, այդ թվում՝ դանակի եւ հրաձգային զենքի օգտագործմամբ, երեխաների սեռական շահագործման դեմ, ինչպես նաեւ կօգնի պաշտպանել նրանց, ովքեր գտնվում են խոցելի վիճակում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը նշում Է, որ այս տեխնոլոգիան ոչ մի կերպ չի փոխարինում ոստիկանության աշխատանքի ավանդական համակարգին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am