Հոնկոնգում բժշկական դիմակները կտրուկ թանկացել են կորոնավիրուսի պատճառով

Armenpress 15:07, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում բժշկական դիմակների արժեքը վերջին մի քանի օրում զգալիորեն աճել Է, ընդ որում թույլատրված Է մեկ անձին վաճառել երկու տուփ դիմակից ոչ ավելի: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել են ասիական զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որոշ դեղատներում գինը եռապատիկ բարձրացել Է: Դիմակներ գնել ցանկացողները երկար հերթեր են կազմել: Նախօրյակին հաղորդվել Է, որ Չինաստանում բժշկական դիմակների արտադրության ֆաբրիկաների աշխատակիցները հարկադրված են շտապ կարգով աշխատանքի դուրս գալ, չնայած տոներին՝ լուսնային տոմարով Ամանորին:

Չինաստանի գործարանների ղեկավարությունն աշխատակիցներին շտապ աշխատանքի Է կանչել, որպեսզի գլուխ հանեն դիմակների աճող պահանջարկից՝ երկրում վտանգավոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Տոներից զրկված աշխատողներին խոստացել են քառապատիկ բարձր աշխատավարձեր վճարել, հաղորդել Է «Իներֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am