ԵՀ-ի եւ ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ստորագրել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը

Armenpress 12:07, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն Է ստեղծում: Այդ մասին հունվարի 24-ին ԵՀ-ի նախագահը հայտնել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շառլ Միշելը եւ ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, ինչը թույլ Է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Միշելը Twitter-ում նշել Է, որ Եվրամիությունը եւ Միացյալ Թագավորությունը «նոր գլուխ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել Է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Դրա շուրջ Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am