1000х90.jpg (78 KB)

Արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է

Armenpress 19:37, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երկօրյա պայքարից հետո ավարտված առաջնությունում Մարտիրոսյանը հավաքեց 7,5 միավոր: Երկրորդ տեղում Արթուր Դավթյան է, ով իր ակտիվում ունի  7 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը 6,5 միավորով:

Հայաստանի առաջնության մրցանայաին ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում էր 1,2 միլիոն դրամ: Արագ շախմատի չեմպիոնը ստացավ 300 հազար դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am