«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ
- Լրատվամիջոցներին հայտնի է դարձել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած
անձի ինքնությունը
- «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը
- «Էրեբունի պլազա»-ում զինված անձի կողմից պատանդ վերցված քաղաքացիներ չկան
- «Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ.
Ոստիկանություն
- Նախնական տվյալներով «Էրեբունի պլազա»-ում կրակոցներից տուժածներ չկան