1000х90.jpg (78 KB)

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց 20- րդ տեղով

Armenpress 00:15, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը հաջող մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գանց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը հավաքելով 66.89 միավոր գրավեց 20-րդ տեղ և իրավունք ստացավ պայքարելու ազատ ծրագրում:

Հունվարի 23-ին պայքարի մեջ կմտնեն պարային զույգերը, նույն օրը կկայանա տղամարդկանց ազատ ծրագիրը: Հունվարի 24-ին կանանց մենասահքի կարճ ծրագիրն է, իսկ 25-ին` ազատ ծրագիրը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am