Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայազգի նոր նախարարի հետ

Armenpress 21:59, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարարի հետ Վարդինե Օհանյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանի հետ: Զրույցի ընթացքում հաջողություն մաղթեցի հայազգի նախարարին՝ վերոնշյալ ոլորտներում համագործակցելու պատրաստակամություն հայտնելով: Ի դեպ, Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին հայ կին նախարարն է․ նա առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից: Մինչ այս Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Հավելեմ, որ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել նաև Լիբանանի սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Ռիչարդ Կույումջյանի հետ և շնորհակալություն հայտնել իր պաշտոնավարման ընթացքում հայ-լիբանանյան գործընկերության խթանման գործում ունեցած ներդրումի համար: Ավելի ուշ նախատեսում եմ կապ հաստատել նաև Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի հետ»,- գրել է Մխիթար Հայրապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am