Կառավարությունը շարունակում է պնդել պետական կառավարման համակարգի ուռճացված լինելու մասին

Armenpress 20:07, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շարունակում է պնդել, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը ուռճացված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:

«Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորենք նոր տեսակի հանրային կառավարում: Մենք շարունակում ենք պնդել, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, և այն պետք է լինի օպտիմալ, դինամիկ ու արդյունավետ: Փուլային օպտիմալացման գործընթացը տեղի է ունենալու»,- ասաց Ավինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am