1000х90.jpg (78 KB)

Գիտնականները գերարագ խցիկ են ստեղծել անտեսանելի օբյեկտները նկարահանելու համար

Armenpress 17:26, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գիտնականները կատարելագործել են աշխարհում ամենաարագ խցիկը, որպեսզի նկարահանեն թափանցիկ օբյեկտներն ու հարվածային ալիքների կամ լազերային իմպուլսների տիպի անտեսանելի գործընթացները: Նկարագրությունը ներկայացված Է Science Advances հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի քան մեկ տարի առաջ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Լիհուն Վանը մշակել Է աշխարհում ամենաարագ խցիկը, սարք, որը կարող Է 10 տրիլիոն նկարահանումներ անել մեկ վայրկյանում: Այն այնքան արագագործ Է, որ կարող Է նույնիսկ լույսի շարժումը ցույց տալ դանդաղեցված նկարահանմամբ: Բայց այդ սարքը պիտանի չԷր թափանցիկ օբյեկտները կամ այն գործընթացները նկարահանելու համար, որոնք տեղի են ունենում թափանցիկ միջավայրում: Իսկ այժմ Լիհուն Վանը եւ նրա գործընկերները ներկայացրել են նոր մշակում, որը զուգակցում Է գերարագագործ խցիկը, որը կարող Է մեկ տրիլիոն նկարահանում կատարել մեկ վայրկյանում, եւ ֆազահակադրական մանրադիտակը: Սարքը թույլ Է տալիս ստանալ թափանցիկ օբյեկտների գերարագ պատկերներ եւ նույնիսկ այնպիսի անտեսանելի երեւույթների, ինչպիսիք են հարվածային ալիքները կամ լազերային իմպուլսները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am