1000х90.jpg (78 KB)

Փրկարար ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփում է 2019 թվականը

Armenpress 17:22, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 22-ին կայացավ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ծառայության կազմակերպման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ առաջնահերթություններից են կարգապահությունն և համազգեստի կրման կանոնների պահպանումը:

Ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:

Ծառայության կազմակերպման վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝ 1.Փրկարարական ծառայության կազմակերպմանն ուղղված պլանների, ծրագրերի, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի մշակում

Ծառայության ընթացքում տեղ գտած թերությունների բացահայտում, աշխատակիցների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների դեպքերի վերաբերյալ ծառայողական քննությունների իրականացում Էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի ներդրում

4.Կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծում, արդիականացում և դրա աշխատունակության ապահովում

ԱԻՆ վարչական տարածքում պարեկային պահակային ծառայության իրականացում

6.Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կառավարման գործընթացների հուսալի կապով ապահովում

7.Ժամանակակից ռադիոկապի համակարգի հիմնում, զարգացում և դրա աշխատունակության ապահովում

Կապի, ինքնավար կառավարման համակարգերի կազմակերպում, զարգացում և դրա աշխատունակության ապահովում և այլն:

Ամփոփելով զեկույցը` Տ. Ավագյանը անդրադարձավ վարչության գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին և ներկայացրեց մի շարք առաջարկություններ:

Տ. Ավագյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին և հույս հայտնեց, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ծառայության կազմակերպման և օպերատիվ կառավարման վարչությանների միավորման հետևանքով ձևավորված նոր վարչության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կլինեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am