Առողջության հարկի հետ կապված հայեցակարգը բաց է քննարկման համար. Փաշինյան

Armenpress 17:18, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջության հարկի հետ կապված հայեցակարգը բաց է համարում քննարման համար. կառավարությունը դեռևս միասնական տեսակետ չունի այդ հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հարցին:

«Կառավարությունում այդ առիթով միասնական տեսակետ չկա, և առողջապահության նախարարն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար: Մենք պետք է լուծենք խնդիր, որ մեր երկրի բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ ապահովագրություն: Սա հրավեր է մեզ բոլորիս՝ քննարկել այդ հարցը, թե ինչպես, և ինչ քայլերով ենք լուծելու այդ խնդիրը: Ես ինքս ձևավորված տեսակետ այդ հարցի շուրջ չունեմ»,- ասաց Փաշինյանը:

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգով առաջարկվում է ներդնել առողջապահության ապահովագրություն: Դրանով նախատեսվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից գանձել 6% հարկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am