«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Նիգերիայից

Armenpress 16:56, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվող Սանդի Ինուսա Նգբեդեյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 21-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նիգերիական «Պլատո Յունայթեդ» ակումբում, Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 21 հանդիպումներում Նգբեդեն դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am