Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը  

Armenpress 13:19, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքէջում անցկացնում է քվեարկություն, որտեղ 5 ծանրորդների շարքում է նաև Սիմոն Մարտիրոսյանը:

2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am