Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ամփոփել է2019-ին կատարած աշխատանքը

Armenpress 21:41, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հունվարի 21-ին տեղի է ունեցել 2019 թվականին կատարված աշխատանքների ամփոփում: Նիստը վարել է վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, ներկա է եղել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Վարչության պետի տեղակալներ Ալեքսանդր Մամիկոնյանը, Էդգար Պետրոսյանը, Գագիկ Չիբուխչյանն ու վարչության շտաբի պետ Անդրանիկ Իսկանդարյանը ներկայացրին անցած տարում կատարված օպերատիվ-ծառայողական աշխատանքները և կարդային քաղաքականության վերաբերյալ վերլուծություն։ Ներկայացվեցին գրանցված ու բացահայտված հանցագործությունների թվային տվյալներ։ Մանրամասն քննարկվեց կատարված աշխատանքը։

2019 թվականին Երևանում արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 16.252 հանցագործության դեպք: Գարիկ Ղուկասյանը բաժին առ բաժին վեր հանեց խնդիրներն ու թերությունները և դրանց շտկման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Նա շնորհակալություն հայտնեց 2019 թվականին կատարված ծանրաբեռնված աշխատանքի համար և հույս հայտնեց, որ մատնանշված թերությունները 2020 թվականին վերացված կլինեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am