«Ռոմա»-ն և ՈՒԵՖԱ-ն շնորհավորել են Մխիթարյանին

Armenpress 16:46, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական  «Ռոմա»-ն և ՈՒԵՖԱ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական ակումբը ուրախ տարեդարձ է մաղթել հայ կիսապաշտպանին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս  իտալական «Ռոմա» ակումբում: Մխիթարյանն ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 8 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am