ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը. Թրամփ

Armenpress 16:35, 21 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը կմիանա «Մեկ տրիլիոն ծառի» նախաձեռնությանը, որը գործարկվել Է այստեղ՝ Տնտեսական համաշխարհային համաժողովում»,-հայտարարել Է նա:Ավելի վաղ համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը հայտարարել Է մինչեւ 2030 թվականն ամբողջ աշխարհում մեկ տրիլիոն ծառ տնկելու նպատակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am