Տայվանում հաստատվել Է նոր տիպի թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը

Armenpress 16:33, 21 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայվանում հաստատվել Է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հիվանդությունը բժիշկներն ախտորոշել են հունվարի 20-ին Ուհանից (Չինաստանի Հուբեյի կենտրոնական նահանգ) ժամանած՝ տայվանցի 55-ամյա բնակչուհու մոտ: Ներկայում հիվանդը գտնվում Է բժիշների հսկողության ներքո: Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը եւ կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաեւ գլխացավերի եւ տենդի հայտնվելը, որը կարող Է տեւել մի քանի օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am