Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա ինքնազգացողության մասին

Armenpress 21:38, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

«Իրեն լավ է զգում, ամեն ինչ լավ է, տրամադրությունը բարձր է: Այժմ ավելի շատ տանն է գտնվում, քանի որ թատրոն գնալը բարդ է իր համար, սակայն միշտ կապի մեջ է նրանց հետ: Վերջերս թատրոնի տնօրենն այցելել է նրան, այնպես որ ամեն ինչ լավ է»,- ասել է Սողոմոնյանը:

Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2017թ. հոկտեմբերին: Դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել, որից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am