Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա` համերգի ժամանակ

Armenpress 15:32, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն: Ամենայն հավանականությամբ, Ֆլորիդայի Սանտա-Ռոսա-Բիչ քաղաքում համերգի ժամանակ 71-ամյա կատարողը սրտի նոպա Է ունեցել:

Վերականգնողական միջոցառումներին բժիշկ Է մասնակցել, որն ունկնդիրներից մեկն Էր, բայց դրանք չեն օգնել: Էմի Ռիգբին, որը ելույթ Էր ունենում Օլնիի հետ միասին, Facrbook-ում գրել Է. «Մահացել Է հիանալի մարդը, լեգենդը, բանաստեղծը եւ կոմպոզիտորը: Երրորդ երգի կեսին նա կանգ առավ, ներողություն խնդրեց ու փակեց աչքերը»: Իր մահվանից ոչ շատ առաջ Օլնին ակուստիկ շարք Է ձայնագրել WUWF 88.1 ռադիոկայանում: Այն զետեղել են Ցանցում: Երաժիշտն ամերիկյան ֆոլկ-ռոքի հայտնի կատարող Էր, նա թողարկել Է ավելի քան 20 ալբոմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am