Իրանը Կիեւ Է ուղարկել տրանսպորտի նախարարին, որը Զելենսկուն կփոխանցի Ռոհանիի նամակը

Armenpress 12:41, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին ուղեւորվում Է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կփոխանցի Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է IRNA գործակալությունը, հունվարի 20-ին հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարարն ուղեւորվել Է Կիեւ՝ Իրանի նախագահ Ռոհանիից Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն ուղերձով, որը վերաբերում Է Թեհրանի մերձակայքում ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի կործանմանը»,- ասել Է Մուսավին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am