1000х90.jpg (78 KB)

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել Է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին

Armenpress 12:07, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարվել Է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել Է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Պլանավորված Էր, որ Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը կուղեւորվի Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին,-ասել Է նա:-Սակայն, չնայած պաշտոնական հրավերին, նա փոխել Է իր ծրագիրը, ուստի այդ ուղեւորությունը չի կայանա»: Մուսավին չի ճշտել Դավոս մեկնելուց Զարիֆի հրաժարվելու պատճառները:Հունվարի 21-24-ը Դավոսում տեղի կունենա հոբելյանական՝ թվով 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի բիզնես-ծրագիրը ներառում Է մոտավորապես 400 նստաշրջան, որոնցում ելույթ կունենան 600-ից ավելի խոսնակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am