Հարավային Կորեայում հաստատվել Է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Armenpress 11:52, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում հաստատվել Է թոքաբորբի առաջին դեպքը, որի պատճառը դարձել Է կորոնավիրուսի նախկինում անհայտ տեսակը: Ինչպես հայտնել Է «Ռյոնհապ»-ը, այդ մասին հայտարարել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հիվանդացել Է 35-ամյա մի կին, որը եկել Էր Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաք, որտեղից սկսվել Է նոր վիրուսի տարածումը: Կնոջ վիճակը վատացել Է Ինչհոն օդանավակայանում. բարձրացել Է նրա ջերմությունը, սկսվել են շնչառական խնդիրներ եւ ի հայտ են եկել բնորոշ այլ ախտանշաններ: Նրան տեղավորել են տեղի հիվանդանոցում եւ մեկուսացրել:Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք: Եվս երկու մարդ Է հայտնաբերվել Պեկինի նոր օդանավակայանում այն ուղեւորների թվում, որոնք ժամանել Էին Ուհանից, մեկ հիվանդ՝ Գուանդունի հարավային նահանգում: Անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում Է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել Է, որ հիվանդանալու պատճառը դարձել Է կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակը: Վերջին տվյալներով՝ Ուհան քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 198-ի, մինչ այժմ արձանագրվել Է հիվանդությունից մահվան երեք դեպք: 25 մարդ դուրս Է գրվել, 170-ը բուժվում Է բժշկական հիմնարկություններում: 35-ի վիճակը գնահատվում Է՝ ծանր, ինը հոգի գտնվում Է օրհասական վիճակում, 126 պացիենտի մոտ հիվանդության թեթեւ ձեւ Է: Եվս 90 մարդ գտնվում Է կարանտինում: Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ առայժմ արձանագրված չԷ վիրուսի փոխանցում մարդուց մարդու, թեեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում դա չեն բացառում: Դրա հետ մեկտեղ, հիվանդանալու դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Թաիլանդում եւ Ճապոնիայում: Բրիտանացի փորձագետները համոզված են, որ իրականում հիվանդացածների թիվը հասել Է 1,7 հազարի , հաղորդել Է BBC հեռուստառադիոկորպորացիան: Այն վկայակոչել Է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am