Գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում  

Armenpress 10:23, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրիայի Գրաց քաղաքում մեկնարկող առաջնությունում մենասահքում իրենց ուժերը կփորձեն Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Պարային զույգերի պայքարին կմասնակցի Թինա Կարապետյան -Սիմոն-Սենեկալ զույգը:

Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը կկայանա հունվարի 22-ին: Հունվարի 23-ին պայքարի մեջ կմտնեն պարային զույգերը, նույն օրը կկայանա տղամարդկանց ազատ ծրագիրը: Հունվարի 24-ին կանանց մենասահքի կարճ ծրագիրն է, իսկ 25-ին` ազատ ծրագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am