«Ռոմա»-ն արտագնա խաղում հաղթեց «Ջենովա»-ին

Armenpress 22:55, 19 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի ֆուտբոլի առաջնության  20-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Ջենովա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն  խաղը շահեց 3։1 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի ընկան Անդերը և Զեկոն, «Ջենովա»-ի կազմում ինքնագոլ խփեց Բիրասկին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է՝ 38 միավորով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am