Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի հետ մեկնել է Թուրքիա

Armenpress 20:36, 19 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Կամո Հովհաննիսյանը նոր ակումբի հետ մեկնել է Թուրքիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանը ղազախական «Կայրաթ»-ի հետ մասնակցելու է ուսումնամարզական հավաքի, որի ընթացքում ակումբը երեք ընկերական հանդիպում կանցկացնի` հաջորդաբար մրցելով «Լեգիա»-ի, «Դինամո»-ի և «Լուդոգորեց»-ի հետ:

Կամո Հովհաննիսյանը պաշտոնապես «Կայրաթ» է տեղափոխվել հունվարի 11-ին: Նա ղազախական ակումբի հետ ունի 2 տարվա պայմանագիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am