Շախմատի կանանց առաջնությունում առաջատարը չի փոխվել

Armenpress 19:42, 19 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց 75-րդ առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող մրցաշարի այս տուրում հաղթանակներ տոնեցին Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Նարե Առաքելյանը և Մարիա Կուրսովան: Ավետիսյան-Ղուկասյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Մարիա Գևորգյանը 7 միավորով առաջատարն է: 6,5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am