Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ ենն բեռնատարների համար

Armenpress 11:12, 19 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում, հունվարի 19-ի ժամը 10:40-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ ենն բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am