Մարիա Գևորգյանը Հայաստանի առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել

Armenpress 20:20, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակներ տոնեցին Նարե Առաքելյանը, Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է գործող չեմպիոն Մարիա Գևորգյանն, ով ունի 6 միավոր: 5,5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը, իսկ 4,5 միավորով երրորդ տեղում է Աննա Խաչատրյանը: Առաջնության ավարտին մնաց երկու տուր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am