«Ուրարտու»-ն ընկերական խաղում հաղթել է խոշոր հաշվով

Armenpress 20:14, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաղթել է ընկերական խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի երկրորդ շրջանին նախապատրաստվող «Ուրարտու»-ն ստուգողական հանդիպում անցկացրեց «Լոկոմոտիվ»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով:

Հաջորդիվ «Ուրարտու»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Վեստ Արմենիա»-ի հետ, որը կանցկացվի ակումբի մարզաբազայում հունվարի 21-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am