1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ֆուտզալի թիմը խոշոր հաշվով հաղթեց Մոլդովային

Armenpress 17:47, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի հավաքակնաի երկրորդ անգամ ընկերական խաղում ուժերը չափեց  Մոլդովայի թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավան ակադեմիայի մարզադահլիճում կայացած խաղում Հայաստանի ընտրանին  5 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Հայաստան-Մոլդովա` 5:1:

Նախօրեին կայացած խաղում Հայաստանի ընտրանին հաղթել էր 3:2 հաշվով:

ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 10-19-ը մարզահավաք  է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am