Ձնահյուսի հետևանքով Նեպալի լեռներում հարավկորեացի զբոսաշրջիկներ են անհետ կորել

Armenpress 17:14, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալի լեռներում ձնահյուսի հետևանքով անհետ կորել է Հարավային Կորեայից այնտեղ ժամանած 4 զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը:

Գործակալության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, 3 հազար 200 մետր բարձրության վրա: Հարավկորեացիներից բացի խմբում եղել են նաև երկու տեղացի ուղեկցորդներ:

Նեպալի իշխանությունները որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք սակայն դեռ արդյունք չեն տվել: Դեպքի վայր են ժամանել Հարավային Կորեայի Արտաքին գործերի նախարարության անձնակազմն ու անհետ կորածների ընտանիքների անդամները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am