Կարեն Գրիգորյանը երկրորդն է շախմատի Սևիլիայի միջազգային մրցաշարում

Armenpress 16:46, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է Սևիլիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  իսպանական Սևիլիայի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին տեղում 8,5 միավորով Կիրիլ Շևչենկոն է Ուկրաինիայից:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը 6 միավորով 23-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am