1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սպանդանոցային մորթի պահանջը չի փոխվելու

Armenpress 11:11, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարության դիմաց բողոքող ֆերմերները երեկ ավարտելով բողոքի ակցիան, ասացին, որ երկուշաբթի շարունակելու են այն, եւ 6 ամիս ժամանակ են պահանջելու՝ մինչեւ սպանդանոցները մարդկանց հասանելի լինեն: Տրվելու՞ է նրանց այդ ժամանակը:

Հարցի պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմել է ՍԱՏՄ-ին: Տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ա.  Հարությունյանը համառոտել է. «Ոչ, այդ ժամանակը չի տրվելու»: Միաժամանակ հավելել է. «2017 թ. ընդունվել է կառավարության համապատասխան որոշումը, 2018 թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը պետք է անցներ սպանդանոցային մորթի: Հաշվի առնելով, որ այդ պահին սպանդանոցների քանակը բավարար չի եղել, որոշակի զիջում է եղել: Եվ արդեն տարի ու կես է անցել: Այդ մարդիկ գիտեին, որ պետք է անցնեին սպանդանոցային մորթի: Ես վստահեցնում եմ, մենք 6 ամսվա ընթացքում արդեն 40-ից ավելի սպանդանոց կունենանք (շատ սպանդանոցներ այս պահին արդեն պատրաստ են, ներքին հարդարման աշխատանքներ են տարվում): Թող իրենք (ֆերմերները) բանակցություններ վարեն, պայմանավորվեն սպանդանոցների հետ: Մրցակցություն կլինի, եւ ես ձեզ վստահեցնում եմ, միսը չի թանկանա: Հակառակը՝ նույնիսկ իջեցում կարող է լինել»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am