1000х90.jpg (78 KB)

Երևանում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Armenpress 21:48, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 17-ին, ժամը 17:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արթուր Ն., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, այնուհետև՝  «Կլայկ» կահույքի արտադրամասի պատին. վառելիքի արտահոսք չի եղել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am