Շախմատի տղամարդկանց առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները

Armenpress 21:01, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տղամարդկանց առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակ տոնեցին Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արման Փաշիկյանը: Միավորը կիսեցին Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը:  

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը Սամվել Տեր-Սահակյանը, որն ունի 4,5  միավոր:   Առաջնության ավարտին մնաց 3 տուր:      



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am