ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

Armenpress 20:47, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին:Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»,- նշված է ցավակցական խոսքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am