Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի հետ գործնական պարապմունք է անցկացվել

Armenpress 19:26, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի զինավանում hունվարի 16-ին գործնական պարապմունք է անցկացվել մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմին հրահանգավորել են ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am