1000х90.jpg (78 KB)

ՆԱՏՕ-ն Իտալիայում բացել Է դաշինքի անօդաչու ավիահետախուզության առաջին համակարգը

Armenpress 15:36, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել Է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS): Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ողջունենք (ԱՄՆ-ից) Երկրի մակերեւույթի հսկման առաջին երկու անօդաչուների (RQ-4D "Phoenix") ժամանումը,- հայտարարել Է նա:- Համակարգը օպերացիոն պատրաստության վիճակում կլինի մի քանի ամիս անց, եւս երեք դրոն կժամանի մինչեւ տարեվերջ: Այն թույլ կտա հսկել դաշինքի ամբողջ տարածքը նաեւ դրա սահմաններից դուրս՝ Արկտիկայից մինչեւ Սահել, Ատլանտիկայից մինչեւ Արեւելյան Եվրոպա», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am