1000х90.jpg (78 KB)

«Փյունիկ»-ը Թուրքիայում երեք ընկերական խաղ կանցկացնի

Armenpress 21:11, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքի ընթացքում 3 ընկերական խաղը կանցկացնի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 20-ից փետրվարի 2-ը «Փյունիկը» Թուրքիայի Ալանիա քաղաքում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հավաքի շրջանակում մեր թիմը 3 ընկերական հանդիպում կանցկացնի:

Երևանյան թիմը կխաղա «Ալեքսանդրիա», «Լևսկի» և «Վիտոշա» ակումբների հետ: Խաղերը համապատասխանաբար կկայանան հունվարի 26-ին, 29-ին և փետրվարի 1-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am