«Կոշ» ՔԿՀ աշխատակիցներն ատամնաբուժական կլինիկայում մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Armenpress 19:19, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սանհանգույցում հայտնաբերել են փաթեթ, որի մեջ եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,52 և 3,40 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում,  Երևան քաղաքի ատամնաբուժական կլինիկա տեղափոխված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ․ Մ․-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմնված կարգի, սանհանգույցում նախապես իրականացվել է զննություն, և ջրթափ բաքի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային ժապավենով պարուրված փաթեթ։ Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն։

Փաթեթի զննությամբ առանձնացված հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,52 և 3,40 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am