Երկու կին տիեզերագնացներ պատմության մեջ երկրորդ անգամ բաց տիեզերք են դուրս եկել

Armenpress 18:11, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի տիեզերագնացներ Ջեսիկա Մեյրը եւ Քրիստինա Քուկը հունվարի 15-ին բաց տիեզերք են դուրս են եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ)՝ շարունակելու հնացած նիկելաջրածնային մարտկոցները նոր ավելի հզոր լիթիումաիոնային մարտկոցներով փոխարինելու գործողությունը: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տիեզերագնացները բաց տիեզերք են դուրս եկել ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով ժամը 06:35-ին (Երեւանի ժամանակով 15:35-ին): Սպասվում Է, որ գործողությունը կտեւի մոտավորապես 6,5 ժամ: Կայանի Էներգամատակարարման նորացումն սկսվել Է տակավին 2017 թվականի հունվարին: Սա ամերիկացի երկու կին աստղագնացների արդեն երկրորդ ելքն Է բաց տիեզերք:

Պատմության մեջ առաջին անգամ ՄՏԿ-ից միանգամից երկու կին դուրս են եկել 2019 թվականի հոկտեմբերին: Բաց տիեզերքում գտնվելու ընթացքում, որը շարունակվել Է մոտավորապես 6,5 ժամ, Մեյրը եւ Քուկը հաջողությամբ փոխարինել են ՄՏԿ-ի՝ շարքից դուրս եկած Էներգաբլոկներից մեկը: Նրանց հարկ կլինի բաց տիեզերք դուրս գալ նաեւ հունվարի 20-ին՝ ավարտելու մարտկոցների փոխարինման բոլոր աշխատանքները: Բոլոր նոր մարտկոցների մոնտաժումից հետո, որոնց ծառայության ժամկետը տասը տարի Է, դրանք թույլ կտան զգալիորեն բարելավել Միջազգային տիեզերակայանի Էներգամատակարարումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am