Գոմեսը ներկայացրել Է Բիբերին նվիրված երգի նոր հոլովակը

Armenpress 11:36, 15 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը YouTube-ում հրապարակել Է «Lose you to love me» թրեքի այլընտրական հոլովակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Սեւ-սպիտակ տեսանյութում երգչուհին իրեն նվագակցում Է դաշնամուրով: Օգտատերերից շատերը ենթադրում են, որ երգը պատմում Է նախկին սիրեցյալի՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների մասին: «Ինձ հարկավոր Էր կորցնել քեզ ինձ սիրելու համար «…» դու կոտրեցիր ինձ, եւ այժմ ես դա տեսնում եմ «…» երկու ամիս անց դու մեզ փոխարինում գտար»,-երգում Է փոփ-աստղը:24 ժամվա ընթացքում երգչուհու նոր աշխատանքն ավելի քան երկու միլիոն դիտում Է հավաքել:Նույն երգի նախորդ հոլովակը Գոմեսը ներկայացրել Էր հոկտեմբերի վերջին: Տեսանյութն ամբողջությամբ արվել Էր այֆոնով: Երաժիշտները միացել ու բաժանվել են մի քանի անգամ՝ սկսած 2011 թվականից եւ վերջնականապես բաժանվել են 2017 թվականին: 2019 թվականի սեպտեմբերին Ջասթին Բիբերն ամուսնացել Է մոդել Հեյլի Բոլդուինի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am