ԱՄՆ-ում առնվազն 60 մարդ Է տուժել դպրոցների վրա ավիավառելիքի վարնետքից հետո

Armenpress 10:15, 15 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն վաթսուն մարդ Է բժշկական օգնություն ստացել այն բանից հետո, երբ հունվարի 14-ին ինքնաթիռն ավիավառելիք Է նետել մի քանի դպրոցների տարածքի վրա, որոնք գտնվում են Լոս Անջելեսից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը: Լոս Անջելեսի օկրուգի հրշեջ պահպանության դեպարտամենտի տեսուչ Շոն Ֆերգյուսոնը հեռուստաալիքին հայտարարել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել կեսօրից հետո: Նշվում Է, որ ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում Է վեց դպրոցի, որոնցից ինգը տարրական են, եւս մեկն՝ ավագ: Լոս Անջելեսի Դպրոցական միացյալ օկրուգը (LAUSD) Twitter-ում հայտնել Է, որ ավիավառելիքի վարնետքը տեղի Է ունեցել ինքնաթիռի արտակարգ վայրԷջքի ժամանակ: CNN-ի տվյալներով՝ խոսքը վերաբերոում Է Delta Air Lines ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռին, որը մեկնել Էր Շանհայ, սակայն հարկադրված Է եղել վերադառնալ Լոս Անջելես շարժիչի հետ կապված խնդրի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am