1000х90.jpg (78 KB)

Իրանում խոցված ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը կսկսվի հունվարի 20-ին Կիեւում

Armenpress 10:08, 15 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետների միջազգային խումբն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության՝ Իրանում խոցված ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսի հունվարի 20-ին: Այդ մասին Իրանից վերադառնալուց հետո հայտնել Է Կիեւի Դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուվինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խոցված Boeing-ի սեւ արկղերի վերծանումը կկատարվի Ուկրաինայում: Հունվարի 15-ին Կիեւ կժամանեն Իրանի Ավիացիոն բյուրոյի նախագահը եւ բոլոր մասնագետները, ամսի 20-ին կսկսվի սեւ արկղերի վերծանումը»,- ասել Է նա Ուկրաինայի TCH հեռուստաալիքի եթերում: Ռուվինը հավելել Է, որ շարունակվում Է աղետի զոհերի ճանաչումը, ինչի համար օգտագործում են ԴՆԹ-ի անալիզը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am