«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 2985-ից ավելի գետ եւ 100-ից ավելի լիճ կա Սյունիքի տարածքում

Armenpress 21:58, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարիներ առաջ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի անկման փաստը ներկայացնելով, «ՀՀ»-ն ահազանգեց, որ այդ մակարդակի՝ մետրերով անկումը մոտ ապագայում մեզ ազգային լուրջ խնդրի առջեւ կկանգնեցնի: Հետո մշակվեց Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը: Շեշտեցինք, որ այդ կարգի պլանի ու դրա իրագործման անհրաժեշտություն միայն Արարատյան դաշտը չէ, որ ունի: Ջրավազանային բոլո՛ր տարածքները պետք է ունենան կառավարման պլաններ: Ախուրյանի ջրավազանային տարածքն էլ չանտեսվեց:

Ինչեւէ, ոլորտի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով, այն մեր ուշադրությունից դուրս չենք թողնում՝ պարբերաբար տարբեր խնդիրների անդրադառնալով: Ի՞նչ վիճակ է հիմա, ի՞նչ է արվում. փորձեցինք ճշտել շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարի մամուլի քարտուղարի ժ/պ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Արարատյան ու Ախուրյանի ջրավազանային կառավարման պլաններից զատ ունենք նաեւ Հարավային ջրավազանային կառավարման պլանը, Սեւանի եւ Հրազդանյան ջրավազանային կառավարման պլանները մշակման փուլում են։

Իսկ Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի պլան չունենք, եւ այս պահին դեռ չի էլ մշակվում: Հարավային տարածքը, որ 2985-ից ավելի գետեր եւ 100-ից ավելի փոքր լճեր ունի, խնդիրներից զերծ չէ…»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am