Շախմատի կանանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Armenpress 21:22, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց 75-րդ առաջնությունում կայացան երրորդ տուրի մրցախաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության 3-րդ տուրում հաղթանակ տոնեցին երկու շախմատիստներ` Նարե Առաքելյանը և Մարիա Գևորգյանը: Միավորը կիսեցին Գաբոյան-Ղուկասյան, Խաչատրյան-Ավետիսյան, Ամբարջյան-Հակոբյան զույգերը: 

Հերթական տուրից հետո առաջատարը 2,5 միավորով Սուսաննա Գաբոյանն է: Առաջնությունը կեզրափակվի հունվարի 21-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am