1000х90.jpg (78 KB)

Ամերիաբանկը մեկ քայլ առաջ է ժամանակակից տեխնոլոգիաների և ֆինանսների շուկայում

Armenpress 19:45, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներդրել է սպառողական (ապառիկ) վարկերի տրամադրման նոր և ժամանակակից համակարգ:  Այն գործում է մեքենայական ուսուցման/արհեստական բանականության ալգորիթմների հիման վրա: Նոր համակարգը  բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս սպառողական վարկի ձևակերպումը իրականացնել առավել արագ և հարմարավետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից, հաճախորդի վարկունակության համակողմանի գնահատման շնորհիվ վարկի տրամադրման գործընթացն իրականացվում է առավելագույն ճշգրտությամբ: Ցուցանիշները ավտոմատ կերպով հաշվարկվում են  հաճախորդի  անձնական տեղեկությունների, վճարունակության, վարկային պատմության և այլ տվյալների հիման վրա:

«Արդեն շոշափելի են նոր ծրագրի դրական արդյունքները: Էապես ավելացել է հաստատված և տրամադրված սպառողական վարկերի քանակը: Մեկնարկային ամսում` 2019թ. նոյեմբերին, մեքենայական ուսուցման/արհեստական բանականության մոդելների հիման վրա տրամադրվել է ավելի քան 4824 սպառողական (ապառիկ) վարկ, ինչը նպաստել է 33 %-ով սպառողական վարկերի պորտֆելի աճին: Դեկտեմբերին այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 7897, իսկ աճը` 35%:

2019թ.-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նոր մոդելով սպառողական վարկերի ծավալը կազմել է ավելի քան 3,7 մլրդ դրամ, ինչի արդյունքում ապառիկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը աճել է 46 %-ով: 

Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերից բանկը հաջողությամբ գործարկել է նմանատիպ համակարգ իրավաբանական անձանց՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Ավտոմատ  կերպով տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա հաշված րոպեների ընթացքում կայացվում է  վարկային որոշում և վարկի փաստացի տրամադրում:  Ծառայությունը հաջողությամբ շարունակում է գործել`   բիզնեսին հնարավորություն տալով վարկի ստացման ամբողջ գործընթացը` հայտի լրացումից մինչև վարկային պայմանագրի ստորագրում կազմակերպել հեռահար: Մանրածախ բիզնես վարկերի 56%-ը այսօր հաստատվում  և տրամադրվում է այս համակարգով: Նոր մոդելի ներդրումից հետո բիզնես վարկառուների քանակը աճել է 42%-ով: Նոր համակարգով արդեն իսկ հաստատվել և տրամադրվել է 1241 վարկ` 3,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

Ամերիաբանկը շարունակաբար կատարելագործում է  հաճախորդների հեռահար սպասարկման համակարգը` ներդնելով նոր և ժամանակակից  մեխանիզմներ, որոնք սպասարկումը կդարձնեն առավել արագ, ճկուն և հարմարավետ:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am