Բեյրութում ցուցարարները քաղաքացիական անհնազանդության արշավ են սկսել. Al Hadas

Armenpress 16:21, 14 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին փակել են երթեւեկելի մասը Բեյրութի առանձին շրջաններում, ինչի հետեւանքով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել ամբողջ քաղաքում: Ինչպես հայտնել Է Al Hadas հեռուստաալիքը, ցուցարարների առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության արշավի անցնելու մասին՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը կառավարող շրջանների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Փողոցային բողոքները, որոնք Լիբանանում սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, շարունակվում են 90 օր: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հերթական «ցասումի շաբաթը» պայմանավորված Է նոր կառավարության ձեւավորման գործընթացում ներկայում առաջացած փակուղով՝ վարչապետ Հասան Դիաբի եւ խորհրդարանական մեծամասնության ղեկավարների միջեւ տարաձայնությունների պատճառով: Դիաբը ձգտում Է նախարարների կաբինետ ստեղծել անկախ տեխնոկրատներից, որոնք կարող են երկիրը դուրս բերել սուր տնտեսական ու ֆինանսական ճգնաժամից: Այդ պահանջը պաշտպանում են ցուցարարները, որոնք օրվա երկրորդ կեսին պատրաստվում են զանգվածային երթ անցկացնել Բեյրութի փողոցներով: Ակցիան պետք Է ավարտվի իշխանություններին վերջնագրի առաջադրմամբ: Գիշերային ժամերին բողոքի մասնակիցները վերստին զբաղեցրել են Ռինգ Էստակադան, որը կապում Է Բեյրութի քրիստոնեական եւ մուսուլմանական թաղամասերը: Ոստիկանության ուժերն այժմ փորձում են ցուցարարներին դուրս մղել Էստակադայից եւ ապաշրջափակել տրանսպորտային երթեւեկությունը քաղաքի մյուս հանգուցային կետերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am